Պեդրո Սանչեսը երկրորդ ժամկետով ընտրվեց Իսպանիայի վարչապետ։
Պեդրո Սանչեսին աջակցել է 179 պատգամավոր, դեմ է եղել 171-ը։
Սանչեսը համախմբեց վեց կուսակցություն՝ կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար։ Պեդրո Սանչեսը նաև պայմանագիր է ստորագրել կատալոնական երկու անջատողական կուսակցությունների հետ՝ խոստանալով համաներում կիրառել նրանց համար, ովքեր խախտել են օրենքը 2017 թվականին Կատալոնիայի տարածաշրջանի անջատման ձախողված փորձի ժամանակ:
Պահպանողական «Ժողովրդական կուսակցությունը» հաղթեց հուլիսին կայացած ընտրություններում, սակայն կուսակցության առաջնորդ Ալբերտո Նունյես Ֆեյխոն չկարողացավ մեծամասնություն կազմել։