Պեդրո Սանչես. Եկեք դարձնենք սոցիալական մեդիան փառահեղ

22:29, 22.01.2025

«Եկեք սոցցանցերը կրկին դարձնենք փառահեղ, – ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում։

Պեդրո Սանչեսը խոսել է սոցիալական մեդիայի բացասական կողմերի մասին և նշել, որ ալգորիթմները թունավորում են հասարակությանը, և որ սոցցանցերի սեփականատերերը պետք է պատասխանատվություն ստանձնեն դրա համար։

«Եկեք թվային հարթակները վերադարձնենք իրենց սկզբնական նպատակին և դրանք վերածենք խոսակցության անվտանգ, արդար տարածքների: Եկեք կանգնեցնենք նրանց, ովքեր ցանկանում են սոցիալական մեդիան վերածել մեր ժողովրդավարությունը խարխլելու գործիքի», – ասել է Իսպանիայի վարչապետը։

Ըստ Սանչեսի՝ սոցիալական ցանցերում անանունությունը վտանգավոր է, և դրան պետք է վերջ տալ: Այդ կապակցությամբ նա Եվրոպական խորհրդի նիստում կառաջարկի վերացնել անանունությունը, ինչը կնպաստի թափանցիկությանը։

«Մենք բոլորս վախենում ենք, քանի որ այն մարդիկ, որոնց դեմ պայքարում ենք, չափազանց հզոր են։ Նրանք ունեն գրեթե անսահմանափակ ֆինանսական, տեխնոլոգիական ռեսուրսներ և շատ վտանգավոր դաշնակիցներ։ Նրանք կեղտոտ են խաղում, քանի որ չեն հետևում մեր բարոյական կանոններին»,- ասել է Սանչեսը։

Նմանատիպ