Պեդրո Սանչես. Մենք առաջինն էինք, որ ճանաչեցինք Պաղեստին պետությունը, և Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան վերջինը չեն լինի
Պեդրո Սանչես. Մենք առաջինն էինք, որ ճանաչեցինք Պաղեստին պետությունը, և Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան վերջինը չեն լինի

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ողջունում է մի շարք երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչումը և հայտարարում, որ նրանք վերջինները չեն լինելու, ովքեր այս որոշումը կընդունեն։

Միաժամանակ Սանչեսը հիշեցնում է աշխարհին, որ Իսպանիան եղել է առաջիններից մեկը՝ Նորվեգիայի և Իռլանդիայի հետ միասին, որը դեռ 2024 թվականի մայիսին էր ընդունել Պաղեստինը ճանաչելու որոշումը։

«Մենք առաջինները եղանք։ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան վերջինները չեն լինի։ Միասին՝ երկու պետության ստեղծման համար, որտեղ Իսրայելի և Պաղեստինի քաղաքացիները կապրեն խաղաղությամբ», – գրել է Սանչեսը սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայից, Կանադայից և Ավստրալիայից հետո Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչել է նաև Պորտուգալիան։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջիկա օրերին ևս շուրջ տասը երկիր պատրաստվում է անել նույնը։