Պեդրո Սանչես - Հրադադարը քայլ առաջ է, բայց դա բավարար չէ, երկարաժամկետ հրադադարն անհրաժեշտ է այն աղետալի իրավիճակի դեմ պայքարելու համար, որն ապրում է Գազայի ժողովուրդը
Երկարատև հրադադարը անհրաժեշտ է Գազայի բնակիչների աղետալի իրավիճակին դիմակայելու համար, ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Եգիպտոսում Գազայի հատվածը կապող Ռաֆահ անցակետում, ուր նա ժամանել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոսի հետ։
Սանչեսի խոսքով՝ ժամանակավոր զինադադարը քայլ առաջ է, բայց ոչ բավարար։
«Հրադադարը լավ է։ Սա լավ առաջընթաց քայլ է, բայց ոչ բավարար։ Կարծում եմ՝ միջազգային հանրության մեծամասնությունը համաձայն է, որ մեզ պետք է մշտական հրադադար։ Երկարատև հումանիտար զինադադարը բացարձակապես անհրաժեշտ է այն աղետալի իրավիճակին դիմակայելու համար, որն ապրում է Գազայի ժողովուրդը»,- ասել է Պեդրո Սանչեսը։