ՊԲ հրամանատարը հյուրընկալել է Էստոնիայի պաշտպանության լիգայի հրամանատարին
ՊԲ հրամանատարը հյուրընկալել է Էստոնիայի պաշտպանության լիգայի հրամանատարին

Վրաստանում այցով գտնվող Էստոնիայի պաշտպանության լիգայի հրամանատար, բրիգադային գեներալ Ռիհո Ուտեգը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլիի հետ։

Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կողմերն ընդգծել են Էստոնիայի և Վրաստանի միջև պաշտպանական ոլորտում կապերը, Ազգային գվարդիայի և Էստոնիայի պաշտպանության լիգայի սերտ համագործակցությունը, քննարկվել են հետագա համագործակցության հարցեր։ Կողմերը խոսել են նաև տարածքային պաշտպանության մասին և կիսվել իրենց փորձով։

Ուշադրություն է դարձվել տարածքային և մոբիլիզացիոն ռեզերվի վրա, ինչպես նաև պաշտպանական կամավորների և պաշտպանության ուժերի անձնակազմի համալրման հարցերին։ Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին վրացական ազգային գվարդիայի զարգացման գործում ներդրած ավանդի և աջակցության համար։