«Պայմանավորված խաղերի» նկատմամբ միշտ կլինենք անհաշտ. Միխեիլ Գիորգաձե
Այսպես կոչված «պայմանավորված խաղերի» նկատմամբ միշտ կլինենք անհաշտ,- այսպես է արձագանքել սպորտի և մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն՝ այսպես կոչված «պայմանավորված խաղերի» գործով բասկետբոլի մրցավարներին և մարզիչներին ձերբակալելու հարցին:
Նրա խոսքով, նշված հարցով տեղեկություն ունի, սակայն հավելյալ մանրամասները կբարձրաձայնի քննչական գերատեսչությունը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, խմբային կոմերցիոն կաշառքի փաստի հիման վրա ձերբակալել են միջազգային կատեգորիայի մրցավարների. Զազա Մաչալաձե, Իրակլի Բերիշվիլի և Դավիթ Բերիշվիլի, ինչպես նաև «Սոխումի»-ի բասկետբոլային ակումբի մարզիչ Վաժա Կվարացխելիա և նույն ակումբի համասեփականատեր Թեմուր Դաթիկաշվիլի: