«Պայմանավորված խաղերի» գործով ՊԱԾ-ը տարածել է հայտարարություն
«Պայմանավորված խաղերի» գործով ՊԱԾ-ը տարածել է հայտարարություն

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, խմբային կոմերցիոն կաշառքի փաստի հիման վրա ձերբակալել են միջազգային կատեգորիայի մրցավարների. Զազա Մաչալաձե, Իրակլի Բերիշվիլի և Դավիթ Բերիշվիլի, ինչպես նաև «Սոխումի»-ի բասկետբոլային ակումբի մարզիչ Վաժա Կվարացխելիա և նույն ակումբի համասեփականատեր Թեմուր Դաթիկաշվիլի:

Հետաքննությունը պարզել է, որ վերոնշյալ անձինք գումարի դիմաց Վրաստանի բասկետբոլի առաջնության «Սուպերլիգա»-ի տարբեր խաղերում գրանցում էին ցանկալի հաշիվը, որի համար ստացել են ընդհանուր 36000 լարի:

 

Հետաքննությունը ընթանում է խմբային կոմերցիոն կաշառքի փաստի հիման վրա, Վրաստանի ՔՕ-ի 221-րդ հոդվածի չորրորդ մասով: