Պավել Հերչինսկին՝ Կեզերաշվիլիի գործի մասին. Ցանկացած անօրինական գործողություն պետք է հետաքննվի, և ով պատասխանատու է այս անօրինական գործողության համար՝ պետք է պատասխանատվության ենթարկվի
Պավել Հերչինսկին՝ Կեզերաշվիլիի գործի մասին. Ցանկացած անօրինական գործողություն պետք է հետաքննվի, և ով պատասխանատու է այս անօրինական գործողության համար՝ պետք է պատասխանատվության ենթարկվի

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու խոսքով, ցանկացած անօրինական գործողություն պետք է հետաքննվի, իսկ անօրինական գործողության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Այս մասին Հերչինսկին հայտարարել է Դավիթ Կեզերաշվիլիի մասին հարցին ի պատասխան։

«Իհարկե, եթե կա որևէ անօրինական գործունեություն, որը ուղղված է Վրաստանի քաղաքացիներին, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներին, այն պետք է հետաքննվի, և ով պատասխանատու է այդ անօրինական գործողությունների համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Պավել Հերչինսկին։