Պավել Հերչինսկի. Կարևոր է, որ Սաակաշվիլիի բոլոր իրավունքները լիովին պաշտպանված լինեն, իհարկե, նրա ապագան դատարանի իրավասությունն է
Պավել Հերչինսկի. Կարևոր է, որ Սաակաշվիլիի բոլոր իրավունքները լիովին պաշտպանված լինեն, իհարկե, նրա ապագան դատարանի իրավասությունն է

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու խոսքով, կարևոր է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բոլոր իրավունքները լիովին պաշտպանված լինեն։

Դեսպանի խոսքով՝ Սաակաշվիլիի վիճակը վերահսկվում է։

«Մենք տեղյակ ենք նրա առողջության վատթարացման մասին, հետեւում ենք, որ նրա բոլոր իրավունքները հարգվեն։ Մենք կապի մեջ ենք նրա ընտանիքի, փաստաբանների և, իհարկե, Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեր կարծիքով, շատ կարևոր է, որ նախկին նախագահ Սաակաշվիլիի բոլոր իրավունքները լիովին պաշտպանված լինեն, և, իհարկե, նրա ապագան վրացական դատարանի իրավասությունն է»,- ասել է դեսպանը։