Պավել Հերչինսկի. Ինը քայլերի իրականացման նպատակը «Բրյուսելին հաճոյանալը» չէ, դրանց նպատակն է բարելավել բնակչության կյանքը և մոտեցնել նրանց ԵՄ չափանիշներին
Պավել Հերչինսկի. Ինը քայլերի իրականացման նպատակը «Բրյուսելին հաճոյանալը» չէ, դրանց նպատակն է բարելավել բնակչության կյանքը և մոտեցնել նրանց ԵՄ չափանիշներին

«Ինը քայլերի կատարումը չափազանց կարևոր է Վրաստանի համար հաջորդ փուլ անցնելու համար, որը ներառում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացումը, այս բոլոր քայլերի և փուլերի նպատակը «Բրյուսելին հաճոյանալը» չէ», -ասել է Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին, ով սոցցանցերի միջոցով պատասխանել է Վրաստանի քաղաքացիների հարցերին։

Դեսպանի խոսքով, Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը նախևառաջ իր եվրոպական ապագայի համար վրաց բնակչության ամուր աջակցության ճանաչումն է։

«Քանի որ Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին է, քաղաքական առաջնորդները պետք է կառուցողականորեն աշխատեն միասին, ներգրավեն քաղաքացիական հասարակությանն ու բիզնեսին՝ Վրաստանի բնակչության եվրոպական նկրտումների իրականացման համար: Վստահ եղեք, որ ԵՄ-ն ամեն քայլափոխի կաջակցի Վրաստանին։ ԵՄ արժեքներին ձեր աջակցությունը ցույց տալն առաջընթացի ճանապարհն է։ Օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները պետք է լինեն Վրաստանի կողմնացույցը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին»,- ասել է դեսպանը։