Պատրիարքի երեք թեկնածուներ
Սուրբ Սինոդը ընտրել է Պատրիարքության երեք թեկնածու։
Պատրիարքության թեկնածուներն են՝ Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի), Մրովելի-Ուրբենի միտրոպոլիտ Հոբը (Աքիաշվիլի), Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլը (Բերբիչաշվիլի)։
Սինոդի անդամները վեց թեկնածուներից ընտրել են Պատրիարքության երեք թեկնածու։ Գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. եպիսկոպոս Շիոյին տրվել է 20 ձայն, մյուս երկու թեկնածուներին՝ 7-ական ձայն։