Պատրիարքը ինձ և Զազա Սարալիձեին խաղաղության կոչ է արել. Դավիթ Դադունաշվիլի
Կաթողիկոս-պատրիարքը մեզ օրհնեց, իմ ազգը և ընտանիքը օրհնեց և հաջողություն մաղթեց,- այս մասին հայտարարել Խորավայի փողոցում սպանված անչափահաս Լևան Դադունաշվիլու հայրը՝ Դավիթ Դադունաշվիլին, պատրիարքի հետ հանդիպումից հետո:
Լրագրողների հարցին, արդյոք պատրիարքը արտահայտել է իր կարծիքը Ռուսթավելու պողոտայում ընթացող ակցիաների նկատմամբ, Դավիթ Դադունաշվիլին հայտարարել է, որ դիրքորոշում չի հայտնել:
«Պատրիարքը ինձ և Զազա Սարալիձեին խաղաղության կոչ է արել»,- նշել է Դավիթ Դադունաշվիլին:
Ինչ վերաբերում է նրանք, թե ում նախաձեռնությամբ է կայացել հանդիպումը, Լևան Սարալիձեի հոր խոսքով, հանդիպումն անցկացվել է պատրիարքարանի նախաձեռնությամբ:
Քիչ առառջ կաթողիկոս-պատրիարքին հանդիպել է նաև Զազա Սարալիձեն: