Պատրիարքարանում ընթանում է Սուրբ Սինոդի նիստը
Պատրիարքարանում ընթանում է Սուրբ Սինոդի նիստը

Պատրիարքարանում ընթանում է Վրաստանի ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի նիստը:

Նիստը վարում է Համայն Վրաստանի կաթողիկոս Պատրիարք Իլիա Երկրորդը:

Մինչ պատրիարքարան մտնելը հոգևորականները ոչ մի մեկնաբանություն չեն արել, թե ինչ որոշումներ կարող են ընդունվել սինոդի նիստում: Սակայն որոշ հոգևորականներ հաստատել են, որ Սինոդի նիստին կքննարկեն պատրիարքի նախկին քորեպիսկոպոս, Բոդբեի արքեպիսկոպոս Յակոբի հայտարարությունները:

Հոգևորականները չեն բացառել նաև, որ նիստին քննարկվի հոգևորական Գիորգի Մամալաձեի և Ուկրաինայի եկեղեցու ինքնավարության ճանաչման հարցերը: