Պատրիարքարանում ընթանում է Սինոդի նիստը
Սուրբ Սինոդի նիստը տեղի է ունենում Պատրիարքարանում՝ պատրիարքական գահի տեղապահ, մետրոպոլիտ Շիո Մուջիրիի հրավերով։
Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ նիստի նպատակն է քննարկել այն կազմակերպչական հարցերը, որոնք սահմանված չեն Վրաց Ուղղափառ Եկեղեցու կառավարման կանոնադրությամբ։
«Այդ թվում՝ Սինոդի հետագա նիստերի և ընդլայնված ժողովի հետ կապված լրացուցիչ մանրամասներ, ժողովի անցկացման վայրը, պատվիրակների հրավիրման կարգը և այլ անհրաժեշտ հարցեր»,- նշված է տեղեկատվության մեջ։
Միևնույն ժամանակ, ինչպես Սինոդի նիստի մեկնարկից առաջ լրագրողներին հայտնել է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն, այսօրվա նիստը նախատեսված չէ պատրիարքի երեք թեկնածուների ընտրության համար, այն կնվիրվի ընթացակարգային հարցերի կարգավորմանը։