Պատրիարքարանի մոտ, որի բակ է ներխուժել ավտոմեքենան, աշխատում են իրավապահները [Լուսանկար]
Պատրիարքարանի մոտ, որի բակ է ներխուժել ավտոմեքենան, այս րոպեներին աշխատում են իրավապահները։
Տեղում է գտնվում նաև շտապօգնության բրիգադը։
Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Ներքին գործերի նախարարության և Պատրիարքարանի կողմից դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել։
Վրաստանի պատրիարքարանի բակ այսօր ավտոմեքենա է ներխուժել։ Պատահարի հետևանքով ջարդվել է Պատրիարքարանի դարպասը, պոկվել է ուղեփակոցը (շլագբաումը)։
Տեղեկություններ են տարածվում, որ մեքենայի վարորդը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Պատրիարքարանի և Պատրիարքի հասցեին։










