Վրաստանի պատրիարքարանը մայիսի 17-ի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության համաձայն՝ և՛ հոգեհանգստի, և՛ աղոթքի երթն այս տարի նվիրված են լինելու մի կողմից Ընտանիքի օրվան, իսկ մյուս կողմից՝ խաղաղությանը Վրաստանում, Ուկրաինայում և ամբողջ աշխարհում։
Պատրիարքարանը նշում է, որ այս տարի ընտանիքի մաքրության և ամրության պաշտպանության օրը Թբիլիսի կբերվի Ածղուրիի Սուրբ Աստվածածնի սրբապատկերը։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր ամենամեծ սրտի ցավը ռազմական գործողություններն են, որոնք Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայում։ Պատերազմը սարսափելի է: Այն զոհաբերում է հազարավոր մարդկանց կյանքեր, զոհաբերում է ընտանիքի երջանկությունը։ Նույն օրը Սիոնի տաճարի բակում կանցկացվի երեխաների նկարների ցուցահանդես՝ նվիրված ընտանիք և խաղաղություն թեմայով։ Եկեք համախմբվենք աղոթքով և երթով, եկեք համախմբվենք այն ոգով, որ հայրենիքը սկսվում է ընտանիքից, և որ կայուն և ամուր ընտանիքը երկրի հզորության նախապայմանն է»,- ասված է հայտարարության մեջ։