Հրապարակվել է Վրաստանի Առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի որոշումը:
Ներկայացնում ենք Սինոդի որոշման ամբողջական տեքստը.
«Ընթացիկ տարվա փետրվարի 11-ին, Վրաստանի պատրիարքարանում տեղի է ունեցել Վրաստանի ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի հերթական նիստը: Նիստը վարում էր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա Երկրորդը: Նստաշրջանի քարտուղար էր նշանակվել Գորիի և Ատենիի միտրոպոլիտ Անդրիան (Գվազավա):
1. Կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը ողջույնի խոսքով դիմել է Սուրբ Սինոդի անդամներին: Նա խոսել է քննարկվող հարցերի հրատապության մասին և որպես առաջին խնդիր բարձրացրել Դավիթ Գարեջիի համալիրի՝ Ուդաբնոյի և Չիչխիտուրիի վանքերի հարցը:
Նշված հարցով համառոտ տեսություն ներկայացրեց, Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի փոխանորդ, Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ՝ Շիոն (Մուջիրի), իսկ ընդարձակ զեկույցը ներկայացրեց Աբբա Ալավերդացի միտրոպոլիտ Դավիթը (Մախարաձե):
Սուրբ սինոդը որոշեց.
Վրաստանի և Ադրբեջանի միջև գտնվող Դավիթ Գարեջի համալիրի ներկա վիճահարույց հատվածի ՝ Չիչխիտուրի և Ուդաբնո վանքերը վրաց ազգի պատմական, կրոնական և մշակութային ինքնության մասն են:
Պետական սահմանը հաստատող հիմնական իրավական փաստաթուղթը դեռ 1996 թվականի հունիսի 13-ի արձանագրությունն է, որը ճանաչված է երկու երկրների կողմից և ստորագրվում է Վրաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստեղծված պետական հանձնաժողովների լիազորված անձանց կողմից:
Փաստաթղթում հստակ նշված է, որ երկրների միջև սահմանը պետք է հատվի 1938 թվականի դիրքով, իսկ 1938 թվականի սահմանի վիճակը որոշելու համար նախընտրելի և օրինական քարտեզագրական նյութը 1:200 000 մասշտաբի տեղագրական քարտեզն է, որը տպագրվել է 1937-38 թվականներին: Դա հաստատում են Վրաստանի բոլոր արհեստավարժ քարտեզագիրները, ովքեր ունեն համապատասխան գիտական հեղինակություն և իրավասություն:
Վրաստանի պատրիարքարանը 2007 թվականից ի վեր միշտ արտահայտել է իր դիրքորոշումը Դավիթ Գարեջիի այս հատվածի վերաբերյալ, և մեր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ մինչ օրս մնում է անփոփոխ: Մասնավորապես, 1996 թվականից ի վեր, սահմանի այս անհամաձայնեցված հատվածում, մեր պետությունների միջև այլ իրավական համաձայնություն ձեռք չի բերվել, որը կփոխեր առկա փաստացի իրավիճակը և միջազգային իրավունքի նորմերի համաձայն`չի թույլատրվում պետությունների կողմից փաստացի իրավիճակը փոխել միակողմանի, ինչը ցավոք տեղի ունեցավ 2017 թվականին Չիչխիտուրի վանքի և 2019 թվականին Ուդաբնո վանքի հանդեպ, որի արդյունքում հոգևորականներին, ուխտավորներին և Գարեջիի մշակութային ժառանգությունը տեսնելու եկածներին արգելվեց այցելել մեր սուրբ վանքերը:
Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում բանակցել մեր բարեկամ և գործընկեր Ադրբեջանի հետ, որպեսզի իրավական սկզբունքից ելնելով, վերականգնվի մինչև 2017 թվականի Չիչխիտուրի մենաստանի և 2019 թվականի Ուդաբնո վանքի վերաբերյալ ստատուս-քվոն, երբ երկու վանքերը ղեկավարվում էին վրացական կողմից:
Հուսով ենք, որ սահմանազատման նոր գործընթացը կկատարվի այնպես, որ մեր երկրի պատմական տարածքները, որոնք Վրաստանին պատկանում են միջազգային իրավունքի նորմերով, օրինական և քարտեզագրական տեսանկյունից, չեն ենթարկվի մասնատման:
Որոշվել է նաև. Հանձնարարել Վրաստանի պատրիարքարանի հեռուստատեսությանը, շարունակել հաղորդումների ցիկլը` համապատասխան մասնագետների ներգրավմամբ `Գարեջիի հարցի վերաբերյալ:
2. Սուրբ Սինոդը լսել է Ճղոնդիդեցի եպիսկոպոս Գրիգոլի (Կացիայի) զեկույցը COVID 19 համավարակի և պատվաստումների վերաբերյալ:
Իրենց միտքն են արտահայտել հետևյալ Միտրոպոլիտները. Շիո (Մուջիրի), Նիկոլոզը (Փաչուաշվիլի), Դիմիտրին (Շիոլաշվիլի), Դանիելը (Դաթուաշվիլի), Իսայան (Ճանտուրիա), Իոանեն (Գամրեկելի), Սաբան (Գիգիբերիա), Իակոբը (Յակոբաշվիլի), Սպիրիդոնը (Աբուլաձե)
Սուրբ սինոդը որոշեց.
Եկեղեցին ճանաչում է, որ առողջությունը մարդու կարևորագույն իրավունքներից մեկն է, ուստի աջակցում է բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են այս իրավունքի պաշտպանությանը և չեն հակասում քրիստոնեական բարոյականությանը:
Մենք ողջունում ենք այն փաստը, որ կովիդ-համավարակի պատվաստումների գործընթացը հայտարարվել է կամավոր և ոչ պարտադիր: Սա հատկապես կարևոր է այսօր, երբ պատվաստանյութը նոր է մշակվել, և տարբեր երկրների առողջապահական ոլորտի մասնագետները տարբեր կարծիքներ ունեն այդ մասին:
Մենք նշում ենք, որ ցանկացած անձ ՝ անկախ իր սոցիալական կարգավիճակից, հասարակական կամ մասնավոր գործունեությունից, հետապնդումից չպետք է ենթարկվի հալածանքի՝ պատվաստման կամ չպատվաստման համար:
Վրաստանի պատրիարքարանը հնարավորինս ներդրում է ունեցել համավարակի դեմ պայքարում. Մասնավորապես, անցյալ տարվա ապրիլից պատրիարքարանի հիվանդանոցը` Թբիլիսիի Սբ. Յոահիմ և Աննա բժշկական կենտրոնը վերածվել է տենդի կենտրոնի և բուժել կովիդով հիվանդներին. Մինչ օրս բժշկական ծառայություններ են մատուցվել 10 հազար հիվանդների, իրականացվել են տարբեր բժշկական ընթացակարգեր:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բժիշկներին և բուժքույրերին, ինչպես նաև հոգևորականներին ՝ այս դժվարին ժամանակահատվածում իրենց նվիրված աշխատանքի համար:
Մենք այժմ համաճարակի հետ կապված այլ իրավիճակի առաջ ենք և պետք է պատրաստենք հասարակությանը:
Քանի որ պետության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ բնակչության շրջանում, այդ թվում ՝ եկեղեցական ծխական համայնքում, կան հարցեր և սպասելիքներ, կարծում ենք, որ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.
Ա) Ինչ տեսակի պատվաստանյութեր կմտնեն երկիր:
Ո՞րն է դրանց ծագումը, արտադրության տեխնոլոգիան, գործողության մեխանիզմը, տևողությունը, արդյունավետությունը:
Կենսաէթիկայի նորմերը պահպանվա՞ծ են:
Բ) Մասնագետների կողմից պետք է բացատրվի, թե ո՞րն է համավարակի դեպքում անձեռնմխելիության վտանգը: Պետք է նաև բացատրվի, թե կողմնակի ազդեցությունները և բարդությունները ինչպես են ուղեկցվում պատվաստումներին, ինչպես կարճ այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածում. Պատվաստանյութով առաջացած բարդությունների դեպքում ի՞նչ տեսակի օգնություն է պետությունը տրամադրելու շահառուին:
Վրաստանի եկեղեցին, մեծապես գնահատում է այն բարիքը, որը բժշկությունն ընդհանուր առմամբ բերում է մարդկանց առողջությանը, բայց չի կարող պատասխանատվություն ստանձնել պատվաստումների խթանման համար, քանի որ դա առողջապահության ոլորտի աշխատողների իրավասությունն ու պարտականությունն է:
3. Սուրբ Սինոդը լսել է Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի մետրոպոլիտ Թեոդորեյի (Ճուաձե) զեկույցը, «Գիրչի» քաղաքական կազմակերպության կողմից հիմնադրված «քրիստոնեական, ավետարանական, բողոքական եկեղեցու` աստվածաշնչային ազատության» գործունեության մասին, որը պաշտոնապես գրանցված է պետության կողմից:
4. Սուրբ Սինոդը լսել է Զուգդիդիի և Ցայիշիի մետրոպոլիտ Գերասիմի (Շարաշենիձե) զեկույցը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի վրաց եկեղեցու քահանա, վարդապետ Իլիա Ճիղլաձեի մասին, որը վաղուց խիստ վիրավորական հայտարարություններ է անում Վրաստանի հոգևոր այրերի հասցեին լրատվամիջոցներով (որի պատճառով նա արդեն պատիժ էր կրում):
Սուրբ սինոդը որոշեց.
Նշված հարցով լսել Դմանիսի և Ագարակ-Տաշիրի թեմի արքեպիսկոպոս, Մեծ բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի վրաց եկեղեցու ծխական համայնքների վարիչ Զենոնի (Յարաջուլի) դիրքորոշումը, հետագա արձագանքի համար:
5. Սուրբ Սինոդը լսել է Ճղոնդիդիի եպիսկոպոս Գրիգոլի (Կացիա) խնդրանքը, Ճղոնդիդիի թեմից իրեն հեռացնելու մասին և որոշել է. Եպիսկոպոս Գրիգոլին (Կացիա) ազատել Ճղոնդիդիի թեմի ժամանակավոր կառավարելուց և հաստատել նրան Ծալկայի վարիչ:
6. Սուրբ Սինոդը որոշեց. Նշանակել միտրոպոլիտ Ստեփնեին (Կալաիջիշվիլի) որպես Ճղոնդիդիի թեմի կառավարիչ, միևնույն ժամանակ նա ստանձնելու է Ցագերիի և Լենտեխիի թեմի կառավարումը:
7. Սուրբ Սինոդը լսել է Շեմոքմեդելի միտրոպոլիտ Յոսեբի (Կիկվաձե) ելույթը, թեմի քահանայության արգելված հոգևորական Բասիլ Կվիրչիլաձեի մասին:
Եվ որոշեց.
Նշված հարցի ուսումնասիրումը պարտադրեց Սինոդի բարոյական հանձնաժողովին:
8. Սուրբ Սինոդը լսել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի փոխանորդ, միտրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) տեղեկատվությունը, վերջին օրերին լրատվամիջոցների միջոցով որոշակի խմբի կողմից միանշանակ վիրավորական և կեղծ հայտարարության մասին, պնդելով, թե Վրաստանի Սուրբ Սինոդը անդամները ծրագրում են գահից հեռացնել Իլիա երկրորդին:
Ասվել է, որ մարդիկ արդեն սովորել են զրպարտել եկեղեցուն և նրա հոգևորականներին: Ակնհայտ է, որ նրանց նպատակասլաց պահվածքը կեղծ տեղեկատվության հիման վրա պոպուլիզմին հասնելն է, հասարակությանը նյարդայնացնելն ու եկեղեցին վարկաբեկելը:
Նշվել է, որ նրանց գործողությունները անպատասխանատու են և միանգամայն անտեղի քրիստոնյայի համար:
9. Սուրբ սինոդի անդամները քննարկեցին նաև արգելված միտրոպոլիտ Պետրեյի (Ցաավա) գործողությունները: Ասվեց, որ, ցավոք, նա չարաշահում է ապաշխարության համար տրված ժամկետը, նա շարունակում է ապակառուցողական գործողություններ իրականացնել լրատվամիջոցների միջոցով և Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի և Սուրբ Սինոդի անդամների դեմ զրպարտիչ արշավանքը:
Սուրբ Սինոդը որոշեց. Ստեղծել սինոդի քահանաներից կազմված հանձնաժողով, որը կուսումնասիրի միտրոպոլիտ Պետրեյի (Ցաավա) գործողությունները և եզրակացություն ներկայացնել սինոդի հաջորդ նիստում:
10. Սուրբ Սինոդը քննարկեց վրաց եկեղեցու իրավասությունից հոգևորականներին վտարելու և տեղական այլ եկեղեցիներից նրանց ընդունելու կարգը:
11. Սուրբ Սինոդը քննարկեց որոշ եկեղեցական գործիչների և աշխարհիկ անձանց սրբադասումը, ինչպես նաև վրացական եկեղեցու օրացույցում տեղական տարբեր եկեղեցիների սրբերի հիշատակումն ու որոշեց. Հարցը պետք է ուղարկվի Սրբադասման հանձնաժողովին:
12. Սուրբ Սինոդը լսել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի փոխանորդ, միտրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) տեղեկությունները քննարկման ներկայացված աստվածաբանական թեմայի վերաբերյալ:
Որոշում կայացվեց. Նշված հարցը հանձնել Վրաստանի պատրիարքարանի աստվածաբանական հանձնաժողովին, քննարկման համար», – նշված է Սինոդի 2021 թվականի փետրվարի 11-ի որոշման մեջ: