Պատրաստ ենք «այլ գերատեսչության-նախագահի աշխատակազմի աշխատակիցներին» աշխատելու իրավունք տալ մեզ մոտ. Թեա Ծուլուկիանի
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին արձագանքել է քաղաքացիության հարցերով հանձնաժողովի գտնվելու վայրի թեմային:
Ինչպես նշել է նախարարը, պարզվում է, որ Վրաստանի նախագահի նստավայրում չի գտնվել սենյակ, որտեղ հանձնաժողովի անդամները պետք է անց կացնեին իրենց նիստերը, որից հետո նախագահը փոխել է իր որոշումը և հայտարարել, որ արդարադատության համակարգը պետք է լինի հանձնաժողովի աշխատանքի վայրը:
«Վրաստանի նախագահը անցած տարվա ավարտին որոշեց, որ քաղաքացիության հարցերով հանձնաժողովը պետք է լինի նախագահի վարչակազմում, ինչպես նաև հանձնաժողովի նախագահը և անդամների մեծամասնությունը նույնպես պետք է լինեն նախագահի աշխատակազմից: Այն ժամանակ նախագահը մեզ տվեց ժամկետ մինչև հունվարի 15-ը: Ես, որպես արդարադատության նախարար կատարել եմ բոլոր գործողությունները, սակայն եկավ հունվարի 16-ը և պարզվեց, որ նախագահի նստավայրում չի հաջողվել հատկացնել հանձնաժողովի անդամներին աշխատասենյակ, դրանից հետո նախագահը փոխել է իր որոշումը և հայտարարել, որ արդարադատության համակարգը պետք է լինի հանձնաժողովի աշխատանքի վայրը»,-նշել է Ծուլուկիանին:
Բացի այդ, արդարադատության նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդունել «այլ գերատեսչության-նախագահի աշխատակազմի աշխատակիցներին» որտեղ նրանց կտրվի աշխատելու հնարավորություն:
Արդարադատության նախարարը այս հայտարարությունը արել է Կարիբյան ծովի ավազանի երկրների գագաթնաժողովին գտնվելու ժամանակ:
Ծուլուկիանիին արդեն պատասխանել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին: Նրա հայտարարությամբ արդարադատության նախարարը հանձնաժողովի անդամներին ուղղակի դուրս է հանել արդարադատության տնից: Նրա խոսքերով արդարադատության տանը ավանդական հավաքներին այցելած հանձնաժողովի անդամներին ներս չեն թողել:
Հեղինակ -
Edgar Barsegyan