Պատրաստ ենք արդար փոխզիջման համար, այժմ հերթը ընդդիմությանն է, մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, դա գոյություն ուներ Սաակաշվիլիի ժամանակ. Իրակլի Ղարիբաշվիլի

14:09, 29.03.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, քաղաքական կուսակցությունների միջև  երկխոսությունը շարունակվում է, և նա հուսով է, որ այն կավարտվի համաձայնագրով:

Նրա խոսքով, իշխանությունները պատրաստ են հասնել ողջամիտ ու արդարացի փոխզիջման:

«Ինչ վերաբերում է երկխոսությանը, իհարկե, երկխոսությունը շարունակվում է: Ես ուզում եմ թողնել դրական, լավատեսական ակնկալիք, որ համաձայնություն ձեռք կբերվի: Մեր կողմից ոչ մի ապակառուցողական բան չի եղել և չի լինելու, ընդհակառակը, մենք դրան ականատես ենք եղել ընդդիմության կողմից, երբ նրանք իրականում խափանում էին երկխոսությունը և փոխզիջման չէին գնում: Մենք պատրաստ ենք հասնել ողջամիտ և արդար փոխզիջման, այժմ հերթը ընդդիմությանն է», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլիի պարզաբանմամբ, արտահերթ ընտրությունների հարցը փակված է:

«Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, այն գոյություն է ունեցել ձեր առաջնորդ Սաակաշվիլիի օրոք», – լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նմանատիպ