Պատրաստ եմ զոհվել հանուն իմ որդու արժանապատվության - բողոքի ցույց՝ գլխավոր դատախազության շենքի դիմաց
Պատրաստ եմ զոհվել հանուն իմ որդու արժանապատվության - բողոքի ցույց՝ գլխավոր դատախազության շենքի դիմաց

Գլխավոր դատախազության մոտ Թբիլիսիում Խորավայի փողոցում սպանված անչափասի հայրը, Զազա Սարալիձեն անցկացնում է բողոքի ցույց:

Զազա Սարալիձեն և նրա մտերիմները դատախազություն են ուղևորվել քաղաքային դատարանից, որտեղ հայտարարվել է գործի որոշման մասին, որի հետ համաձայն չեն տուժած կողմերը:

Զազա Սարալիձեն բողոքի ցույցին պահանջել է պատասխանատվության ենթարկել գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին:

«Անհապաղ պատասխանատվության ենթարկել Իրակլի Շոթաձեին, ով ակտիվ ներգրավված էր իմ որդու սպանությունը կոծկելու գործին: Այսօր ոտնահարվեց իմ որդու արժանապատվությունը: Ես նրանց չեմ տա իրավունք, պատրաստ եմ զոհվել հանուն իմ որդու արժանապատվության: Որտեղ է Գիորգի Գախարիան, երկու ամիս առաջ խնդրում էի, հանդիպել և լսել ինձ:

Համակարգը ինձ է բախվել, ես այս համակարգը կքանդեմ: Ոչ ոքին չեմ տա իմ որդու արժանապատվությունը ոտնահարելու իրավունք, Շոթաձեն կամ ով ուզում է լինի»,- հայտարարել է Զազա Սարալիձեն: