Պատմության մեջ առաջին անգամ, Հռոմի Պապը եպիսկոպոսների սինոդի քարտուղար է նշանակել կնոջ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, պատմության մեջ առաջին անգամ, եպիսկոպոսների սինոդի քարտուղար է նշանակել կնոջ, Նատալի Բիսկարտին: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:
Նատալի Բիսկարտը ծագումով Ֆրանսիայից է և նա առաջին կինն է, ով նշանակվել է այս պաշտոնում, որը նույնպես ձայնի իրավունք կունենա Սինոդում:
Նատալի Բիսկարտը սինոդի հետ միասին կմասնակցի կարևոր հանդիպումներին և կքննարկի կաթոլիկ եկեղեցու ամենավիճահարույց հարցերը: