Պատգամավորների ներկա գտնվելու տեսանկյունից իրավիճակը չի փոխվել, համապատասխանաբար գործի ենք դնելու օրինագիծը, որը փոխելու է այս իրականությունը. Իրակլի Կոբախիձե
Պատգամավորների ներկա գտնվելու տեսանկյունից իրավիճակը չի փոխվել, համապատասխանաբար գործի ենք դնելու օրինագիծը, որը փոխելու է այս իրականությունը. Իրակլի Կոբախիձե

Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, օրենսդրական մարմնում պատգամավորների ներկա գտնվելու տեսանկյունից իրավիճակը չի փոխվել, որի պատճառով օրակարգում ծրագրված փոփոխությունները քննարկվելու են մոտ ապագայում:

Իրակլի Կոբախիձեն նշված հայտարարությունը արել է այն բանից հետո, ինչ այսօրվա լիագումար նիստը հետաձգվել է քվորումի բացակայության պատճառով:

Նիստը բացվել էր միայն երրորդ գրանցումից հետո:

Օրակարգում ծրագրված փոփոխությունները արդեն նախաձեռնված են, սակայն նրա քննարկումը դեռևս չի մեկնարկել, պատճառը իշխող թիմում տարաձայնություններն են: Փոփոխություններով, «ընտանեկան իրավիճակը» այլևս չի լինելու նիստը բացակայելու հարգելու պատճառ: Դրա հետ մեկտեղ խստացվում են գրանցում անցնելու գործընթացները: