Պատգամավոր Մայա Մենաղարիշվիլիի հայտարարությամբ, ծրագրվում է Թեա Ծուլուկիանիի կրթության նախարար նշանակելը
Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր, Մայա Մենաղարիշվիլիի հայտարարությամբ, որքանով ինքը տեղեկացված է, Թեա Ծուլուկիանին նշանակվելու է մշակույթի նախարար:
«Որքան ես գիտեմ, դա ծրագրվում է», – հայտարարել է Մենաղարիշվիլին, լրագրողի կողմից առաջադրված հարցին պատասխանելիս:
Բացի այդ, Թեա Ծուլուկիանին գլխավորում է խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին կառավարությանը վստահություն հայտնելու հարցի վերաբերյալ խորհրդարանական նիստում հայտարարել է, որ քննարկվել է մշակույթի նախարարության տարանջատման հարցը և որոշում է կայացվել: Ինչպես նշել է վարչապետը, այս գործընթացը կախված է իրավական ընթացակարգերից: Ըստ Գախարիայի, նա կարծում է, որ այս գործընթացը չի անցնի փետրվարից այն կողմ: