Պատգամավոր Լևան Կոբերիձեն դարձել է «Լելոն՝ Վրաստանի համար» կուսակցության անդամ
Պատգամավոր Լևան Կոբերիձեն դարձել է «Լելոն՝ Վրաստանի համար» կուսակցության անդամ

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Կոբերիձեն դարձել է «Լելոն՝ Վրաստանի համար» կուսակցության անդամ:

Նոր անդամին կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարաձեն լրագրողներին ներկայացրել են այսօր:

Լևան Կոբերիձեն նախորդ տարվա մայիսի մեկին լքել էր խորհրդարանական մեծամասնությունը և անդամագրվել «Անկախ պատգամավորներ» դաշինքին: Բացի այդ, հունիսին, Ալեկո Էլիսաշվիլին, Լևան Իոսելիանին, Անա Դոլիձեն և Լևան Կոբերիձեն ստորագրել են նոր հարթակի հուշագիրը: