Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ. Ռուսական առաջխաղացումը Պոկրովսկիից հյուսիս և արևմուտք դանդաղել է, հավանաբար ուկրաինական ուժերի շարունակական հակագրոհների պատճառով
Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ. Ռուսական առաջխաղացումը Պոկրովսկիից հյուսիս և արևմուտք դանդաղել է, հավանաբար ուկրաինական ուժերի շարունակական հակագրոհների պատճառով

Դոնեցկի մարզի Պոկրովսկի և Միրզնոգրադի շրջաններում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ ուկրաինական ուժերը փորձում են պահպանել իրենց դիրքերը, մինչդեռ ռուսական օկուպացիոն ուժերը շարունակում են առաջխաղացումը։ Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW)։

ISW-ի տվյալներով՝ ուկրաինական ուժերը հայտարարել են, որ վերջերս ազատագրել են Ռոդինսկե բնակավայրը, որը գտնվում է Պոկրովսկի հյուսիսում։

«Ռուսական ուժերի առաջխաղացումն առջևում՝ Պոկրովսկի հյուսիսային և արևմտյան ուղղություններով, վերջին օրերին դանդաղել է՝ հավանաբար ուկրաինական հակագրոհների հետևանքով։ Հնարավոր է, որ ռուսական ուժերն այժմ փորձում են ավարտին հասցնել շրջափակման գործողությունները», – նշել են ինստիտուտի վերլուծաբանները։

Մինչդեռ ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ նոյեմբերի 11-ի գիշերը ռուսական բանակը զանգվածային ավիահարված է հասցրել Օդեսայի մարզին։ Հարվածի հետևանքով վնասվել է էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքը, վնասվածք է ստացել մեկ քաղաքացի։

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ վերջին 24 ժամում Ռուսաստանը կորցրել է ևս 1,020 զինծառայող։