ՊԱԾ-ում հայտարարում են, որ բռնազավթված գծի մոտ բռնազավթիչ ուժերի կամ ռազմական տեխնիկայի առանձնահատուկ կենտրոնացում չի նկատվում
Պետական անվտանգության ծառայությունում հայտարարում են, որ լուրերն այն մասին, իբր Շիդա Քարթլիում բռնազավթված գծի մոտ նկատվում է բռնազավթիչ ուժերի կամ ռազմական տեխնիկայի կենտրոնացում, չի համապատասխանում իրականությանը:
«Բռնազավթված տարածքում և բռնազավթված գծի երկայնքով ապօրինի տեղակայված են բռնազավթիչ ուժերը և ռազմական տեխնիկան: Բացի այդ, բռնազավթիչ ուժերի կողմից պարբերաբար անց են կացվում ապօրինի զորավարժություններ: Այս պահին բռնազավթված տարածքում, բռնազավթիչ ուժերի կամ ռազմական տեխնիկայի առանձնահատուկ կենտրոնացում չի նկատվում: Բռնազավթված գոտում ցանկացած անօրինական գործունեության մասին տեղեկացված է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը և գործում է թեժ գիծ»,- ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ: