ՊԱԾ. Ծիթելուբանի գյուղի մոտ անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում
Գորիի մունիցիպալիտետի Ծիթելուբանի գյուղի մոտ 2026 թվականի հունվարի 20-ին անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում: Տեղեկատվությունը հրապարակել է Պետական անվտանգության ծառայությունը։
Ըստ ՊԱԾ-ի՝ անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացու ազատ արձակման գործընթացում ակտիվորեն օգտագործվել են կենտրոնական կառավարության տրամադրության տակ գտնվող բոլոր համապատասխան գործիքները։
«Բացի այդ, հարցը քննարկվել է միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ։
Կենտրոնական կառավարությունը, Պետական անվտանգության ծառայությունը շարունակում են ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում անօրինական կերպով ձերբակալված բոլոր Վրաստանի քաղաքացիների ազատ արձակման ուղղությամբ», – նշվում է տեղեկատվության մեջ։