ՊԱԾ – Օգոստոսի 9-ին օկուպացված Ախալգորիի տարածքում ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում:
ՊԱԾ – Օգոստոսի 9-ին օկուպացված Ախալգորիի տարածքում ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկացմամբ՝ 2025 թվականի օգոստոսի 9-ին օկուպացված Ախալգորիի տարածքում ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում:

Պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանի քաղաքացու ազատ արձակման գործընթացում ակտիվորեն կիրառվել են կենտրոնական իշխանության ձեռքի տակ եղած բոլոր համապատասխան գործիքները:

«Կենտրոնական իշխանությունը և պետական անվտանգության ծառայությունը շարունակում են ակտիվ աշխատանքը օկուպացված տարածքներում ապօրինի կալանքի տակ գտնվող Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ», – նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ: