ՊԱԾ-ը Ռուսաստանի բռնազավթող ուժերին կոչ է անում Լևան Քուտաշվիլու և Իոսեբ Պավլիաշվիլու Ախալգորիից հեռանալու գործում խոչընդոտ չստեղծի
Պետական անվտանգության ծառայությունը Ռուսաստանի բռնազավթող ուժերին և դե ֆակտո իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում, Ցխինվալիի այսպես կոչված բանտից ազատ արձակված Լևան Քուտաշվիլու և Իոսեբ Պավլիաշվիլու կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք տեղափոխվելու գործընթացում արհեստական որևէ խոչընդոտ չստեղծի:
Նրանց տեղեկությամբ, ակտիվ բանակցություններ են անցկացվում որոշ իրավիճակում մահացած Վրաստանի քաղաքացու, Արչիլ Տատունաշվիլու բռնազավթված Ցխինվալիի շրջանից Վրաստանի կենտրոնական իշխանության կողմիս վերահսկվող տարածքներ տեղափոխելու հարցի շուրջ:
Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, 2018 թվականի փետրվարի 22-ին, բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները անօրեն կերպով ձերբակալել էին Վրաստանի քաղաքացիներ Արչիլ Տատունաշվիլուն, Լևան Քուտաշվիլուն և Իոսեբ Պավլիաշվիլուն: Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին մահացել էր բռնազավթված Ցխինվալիի հիվանդանոցում: