ՊԱԾ-ը մեծ քանակությամբ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել է Սամտրեդիայի քաղաքապետի տեղակալին
ՊԱԾ-ը մեծ քանակությամբ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել է Սամտրեդիայի քաղաքապետի տեղակալին

Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցներն անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, մեծ քանակությամբ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Սամտրեդիայի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ Իրակլի Ս.-ին:

ՊԱԾ-ի տեղեկությամբ, հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածը մասնավոր ձեռնարկատիրոջից, Սամտրեդիայի մունիցիպալիտետին պատկանող 50 000 քառակուսի մետր հողամասը վարձով, առանց աճուրդի, ուղիղ ձևով փոխանցելու դիմաց կաշառքի տեսքով պահանջել է վճարել 20 000 լարի: