ՊԱԾ-ը այս պահին չի հաստատում, որ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները գտնվում են կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում

15:28, 15.03.2019

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն այս պահին չի հաստատում տարածված տեղեկությունը, որ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները գտնվում են Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են ՊԱԾ-ում:

Ինչպես հայտարարում են ծառայությունում, տարածված տեղեկությունը ստուգվում է թեժ գծի օգնությամբ, ինչպես նաև տեղեկացված են Եվրամիության դիտորդական առաքելությունը և միջազգային բոլոր գործընկերները:

«Այս պահին գոյություն ունեցող տեղեկությամբ, չի հաստատվում փաստը, որ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները գտնվում են Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում: Կոնկրետ անձանց կողմից տարածված տեղեկությունն ստուգվում է թեժ գծի միջոցով, տեղեկացված են Եվրամիության դիտորդական առաքելությունը և միջազգային բոլոր գործընկերները:

Պետական անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլորին, խուսափել սադրիչ հայտարարություններից:

Օկուպացնող ուժերի կողմից իրականացված ցանկացած ակտիվությունը լարվածություն է առաջացնում տեղում առկա անվտանգության միջավայրի համար»,- հայտնել են Առաջին ալիքին ՊԱԾ-ում:

Նմանատիպ