ՊԱԾ. Բացահայտվել է միտում, որ օկուպացնող ուժը օկուպացված տարածքներն օգտագործում էր Վրաստանում քաղաքական գործընթացների վրա ազդելու նպատակով

Օկուպացված շրջաններում առկա ծանր կրիմինոգեն վիճակը, համընդհանուր կոռուպցիան, տեղի բնակչության քաղաքացիական իրավունքերի անտեսումը, անպատժելիության զգացումը, ինչպես նաև տեղում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները վտանգ են ստեղծում օկուպացված տարածքում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու համար, անկախ ազգային պատկանելիության,- այս մասին ասվում է Պետական անվտանգության ծառայության 2018 թվականի զեկույցում, որը գերատեսչությունը ներկայացրել է Վրաստանի խորհրդարանում:

ՊԱԾ-ում նշում են, որ Վրաստանի համար կարևոր վտանգ են ներկայացնում օկուպացիան և օկուպացված շրջաններում անօրեն տեղակայված ռուսական ռազմական ուժերը:

«Նշված ուղղությամբ պետության համար հիմնական մարտահրավեր է մնում օկուպացված տարածքների աճող սպառազինումը, վրացական բնակչության ազգային հողի վրա խտրականությունը, բնակչության ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը և Ռուսաստանի կողմից վարած ոչ պաշտոնական բռնագրավման գործընթացը:

Հաշվետվության ժամանակաշրջանում Վրաստանի օկուպացված տարածքների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության մոտեցումը չի փոխվել և կրկին արտահայտվում էր ոչ պաշտոնական բռնագրավման քաղաքականություն վարելու մեջ: Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում առկա «քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացներն ամբողջովին վերահսկվում էին օկուպացնող ուժերի կողմից: Օկուպացված տարածքներում գործող «քաղաքական ուժերի» ակտիվությունները կրում էին ձևական բնույթ, քանի որ տեղում առկա բոլոր «քաղաքական կուսակցությունները», թե «միությունները» ռուսամետ են, իսկ «քաղաքական գործիչների կարիերան» ամբողջովին կախված է Ռուսաստանի «տրամադրությունից»:

Օկուպացված Աբխազիայում գործընթացները վարելու համար օկուպացնող ուժը ակտիվ կիրառում է արհեստականորեն ստեղծված «քաղաքական-տնտեսական» անկայունությունը և դե ֆակտո ռեժիմը նրան դրդում է կայացնել իր համար ցանկալի որոշումներ: Ցխինվալիի շրջանում գործող դե ֆակտո ռեժիմը բացեիբաց աջակցում է օկուպացված տարածքի Ռուսաստանի Դաշնությանը միացմանը»,- ասվում է ՊԱԾ-ի զեկույցում:

Փաստաթղթում նշված է, որ բռնագրավման գործընթացի տեսանկյունից պետք է քննարկվի «մաքսային սպասարկման» սինխրոնիզացիան:

«Հաշվետվության ժամանակաշրջանում շարունակվում էր օկուպացված շրջաններում Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու խրախուսումը և դրա հեշտացված ձևով ստանալու մեխանիզմների մշակումը:

Օկուպացված շրջանները կրկին ֆինանսապես անկախ են Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բյուջեից: Գոյություն ունեցող տվյալներով, հաշվետվության ժամանակաշրջանում Ռուսաստանի Դաշնությունից ստացած ուղիղ ֆինանսական օգնության մասը դե ֆակտո Աբխազիայի «պետական բյուջեում» կազմել է 45 տոկոս (64 մլն դոլլար), իսկ Ցխինվալիի շրջանի «բյուջեում»՝ 86 տոկոս (113մլն դոլլար):

Հաշվետվության ժամանակաշրջանում Ռուսաստանի Դաշնությունը կրկին կիրառում էր օկուպացված շրջանները սեփական տնտեսական, ֆինանսական և ռազմական նպատակների համար: Հարկ է ընդգծել դե ֆակտո առաջնորդների հաճախակի դարձած այցերը Ուկրաինայի օկուպացված շրջաններ»,- նշված է ՊԱԾ-ի զեկույցում:

Գերատեսչությունում նշում են, որ օկուպացված շրջաններում ներկայացված ռուսական ռազմական ուժերի և հատուկ ծառայության ակտիվությունները վտանգ են ստեղծում ինչպես Վրաստանի և տարածաշրջանի երկրների, այնպես էլ Եվրոպայի անվտանգության համար:

Օկուպացված ուժերի և դե ֆակտո ռեժիմների կողմից նպատակաուղղված ընթանում էր տարբեր արհեստական պատնեշների ստեղծում տեղի բնակչության համար ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման տեսանկյունից:

«Ընթանում էր սահմանազատման անօրեն գործընթաց, որն արտահայտվում էր փշալարերի, ցանկապատների անցկացմամբ»,- հայտարարում են ՊԱԾ-ում:

Փաստաթղթի համաձայն, զեկույցի ժամանակահատվածում օկուպացնող ուժերը կրկին շարունակում էին անօրեն ձերբակալությունները:

«Պետական անվտանգության ծառայության կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանի ուղղությամբ գրանցվել է 100, իսկ օկուպացված Աբխազիայի ուղղությամբ 28 անօրեն ձերբակալության փաստ:

Անօրեն ձերբակալությունները, «սահմանազատման» և ազատ տեղաշարժի արգելքները կոպիտ խախտում են տեղի բնակչության իրավունքները, վատթարացնում տնտեսական վիճակը, վնասում տեղում առկա անվտանգության միջավայրը և մեկուսացնում օկուպացնող գոտու երկայնքով բնակվող մարդկանց»,- նշված է ՊԱԾ-ում:

Ինչպես նշում են Պետական անվտանգության ծառայությունում, 2018 թվականին ակնհայտ արտահայտվել է միտում, որ օկուպացնող ուժերը օկուպացված տարածքները և այնտեղ ստեղծված իրավիճակը, այդ թվում անօրեն ձերբակալությունները և «սահմանազատումը» կիրառում էին Վրաստանում որոշ հարցերով քաղաքացիական կարծիքի ձևավորման և երկրում ընթացող տարբեր, այդ թվում քաղաքական գործընթացների վրա ազդելու համար:

«Նախորդ տարին ցույց տվեց, որ օկուպացված շրջաններում առկա ծանր կրիմինոգեն վիճակը, համընդհանուր կոռուպցիան, տեղի բնակչության քաղաքացիական իրավունքերի անտեսումը, անպատժելիության զգացումը, ինչպես նաև տեղում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները վտանգ են ստեղծում օկուպացված տարածքում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու համար, անկախ ազգային պատկանելության:

Կրկին շատ սուր կերպով կանգնած է վրացի բնակչության նպատակաուղղված խտրականությունը, այդ թվում՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքի սահմանափակումը, բնակչության ազգային ինքնության փոխումը և ձուլմանն ուղղված քաղաքականությունը, կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող և օկուպացված տարածքներում բնակվող վրացի բնակչության գույքային իրավունքների սահմանափակումը և շրջան վերադառնալը բացառելու նպատակով նրանց տների ոչնչացումը:

Նախորդ տարվա ընթացքում կրկին ծանր էր օկուպացված Գալիի շրջանում վրացիների գույքային իրավիճակի հետ կապված դրությունը: Գալիի բնակչության քաղաքացիական և քաղաքական իրավունքները, այդ թվում սեփականության իրավունքը ծայրահեղ վատթացարած են օկուպացնող ուժերի և դե ֆակտո ռեժիմի կողմից սահմանված անօրեն խոչընդոտներով»,- նշված է ՊԱԾ-ի զեկույցում:

Փաստաթղթի համաձայն, 2018 թվականին օկուպացված Ցխինվալիի ուղղությամբ գրանցվել է վրացիների տները ոչնչացնելու մի քանի դեպք:

Գերատեսչության տեղեկությամբ, Պետական անվտանգության ծառայությունն ակտիվ ներգրավված է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի հանդիպումներին, որտեղ ծառայությունը կենտրոնական իշխանության կողմից առաջատար գերատեսչությունն է: