Պաշտպանության նախարարությունում հյուրընկալել են Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերի պատվիրակությանը
Պաշտպանության նախարարությունում հյուրընկալել են Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերի պատվիրակությանը

Աշխատանքային այցով Վրաստանում է Ֆրանսիայի Հանրապետության հատուկ նշանակության ուժերի պատվիրակությունը։

Պատվիրակության ղեկավար, բրիգադի գեներալ Անդրե Էվրանճն հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Ճիճինաձեն։ Գլխավոր շտաբում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության բանակի և Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգության միջավայրը և առնչվող մարտահրավերներն ու սպառնալիքները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի պաշտպանության բանակում ընթացող գործընթացներին։

Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ուժեղացնել Վրաստանի պաշտպանության ուժերի աջակցությունը և զարգացնել համագործակցությունը Վրաստանի հատուկ նշանակության ուժերի հետ։

Վրաստանն ու Ֆրանսիան երկար տարիներ ինտենսիվ համագործակցում են պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ լեռնային, հակաօդային պաշտպանության, ռազմական կրթության ոլորտներում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։