Պաշտպանության նախարարությունում աշխատանքային այցով գտնվել են ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական և միջազգային ծառայությունների ներկայացուցիչները

19:40, 23.05.2025

Մայիսի 20-22-ը ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական և միջազգային ծառայությունների ներկայացուցիչները աշխատանքային այցով գտնվել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ այցի նպատակն էր հերթական խորհրդակցությունների անցկացումը ՆԱՏՕ–Վրաստան ռազմական համագործակցության շրջանակում։

«Աշխատանքային հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հետ համագործակցության շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, ռազմական կոմիտեի և Վրաստանի համատեղ աշխատանքային պլանի գնահատման նախագիծը, ինչպես նաև քննարկել են ապագա գործընկերության պլանները։

Այցի շրջանակում պատվիրակության անդամները այցելել են ՆԱՏՕ–Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն (JTEC), որտեղ ծանոթացել են ՆԱՏՕ–Վրաստան նշանակալի փաթեթի (SNGP) և միջազգային գործընկերների աջակցությամբ զարգացած կարողություններին, կենտրոնի ենթակառուցվածքին և ընթացիկ նախագծերին։

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և Վրաստանի համագործակցության շրջանակում տարվա ընթացքում անցկացվում են մի քանի աշխատանքային հանդիպումներ, որոնք ձևավորում են փորձագիտական մակարդակով ռազմական համագործակցության կարևոր հարցերի քննարկման ձևաչափ», – նշված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նմանատիպ