Պաշտպանության նախարարությունն աշխատում է ներկրվող ռազմամթերքը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղությամբ
Պաշտպանության նախարարությունն աշխատում է ներկրվող ռազմամթերքը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղությամբ

Վրաստանի պաշտպանության նախարարությունն աշխատում է ներկրվող զինամթերքը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղությամբ։

Ինչպես Վրաստանի «Առաջին ալիք»-ին հայտնել են «Դելտա Ինթերնեշնլ»-ից, բանակցություններն ակտիվ փուլում են, և նախատեսվում է արտադրական գործընթացը սկսել արտասահմանյան գործընկերների հետ։

«Մենք բանակցում ենք զինամթերքի նոր համատեղ ձեռնարկության բացման շուրջ։ Մենք փորձում ենք մինչև տարեվերջ ավարտել բանակցային գործընթացը։ Գործը վերաբերում է ինչպես փոքր տրամաչափի, այնպես էլ խոշոր տրամաչափի զինամթերքի արտադրությանը։ Մենք բանակցում ենք մի քանի ընկերությունների հետ։ Մեր շահագրգռվածությունն է Դելտայի տարածքում հնարավորինս շատ համատեղ ձեռնարկություններ հիմնել։ Այս պահին մենք ամբողջովին կախված ենք ներմուծումից։ Մենք ցանկանում ենք այն փոխարինել տեղական արտադրությամբ։ Մենք դրա հիմքն ու աջակցությունն ունենք», – ասել է «Delta International»-ի տնօրեն Զուրաբ Ջավելիձեն։