Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնում ՊՆ Արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի զինծառայող, կապրալ Զուրաբ Ֆիսենկոյի մահվան կապակցությամբ և իր վշտակցությունը հայտնում նրա ընտանիքին և հարազատներին։

ՊՆ-ից հայտնում են, որ կապրալ Ֆիսենկոն ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվել է, ստացել այրվածքներ և Վրաստանում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել Թուրքիայի մասնագիտացված կլինիկա, սակայն, չնայած բարձրակարգ բժշկական ծառայությանը, նրան չի հաջողվել փրկել։

«Գերատեսչության տարածած հայտարարությունից հանրությանը արդեն հայտնի է, որ կապրալ Ֆիսենկոն վիրավորվել է պարտականությունները կատարելիս, ստացել այրվածքներ և Վրաստանում ստացած բժշկական ծառայություններից հետո տեղափոխվել Թուրքիայի մասնագիտացված կլինիկա։ Չնայած բարձրորակ բուժօգնություն ցուցաբերելուն, նրան փրկել չի հաջողվել։ Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնում մահացածի ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում։