Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, աղետի հետևանքների դեմ պայքարի միջոցառումներում ներգրավված են Պաշտպանության բանակի հարյուրավոր զինվորականներ և տասնյակ հատուկ տեխնիկա
Վրաստանի վարչապետի հրամանով պաշտպանության ուժերը երեկվանից մասնակցում են Արեւմտյան Վրաստանում տարերային աղետի հետեւանքների վերացման միջոցառումներին։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, Գուրիայի շրջանում մոբիլիզացվել է մի քանի տասնյակ հատուկ զինտեխնիկա, որն օգտագործվում է դժվարամատչելի վայրերում։
Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հայտարարության համաձայն՝ զինվորականները մասնակցում են մաքրման աշխատանքներին, ինչպես նաև օգնում են կոնկրետ գյուղերի ընտանիքներին դեղորայքով և սննդով։ Զինվորական անձնակազմը մշտական կապի մեջ է շտաբի հետ և օպերատիվ տեղեկատվություն է տրամադրում լրացուցիչ կարիքների մասին:
«Մոբիլիզացվել է մի քանի հարյուր զինվոր։ Մենք ամեն ինչ կանենք անհրաժեշտության դեպքում ներգրավվելու համար։ Սակայն այս փուլում նման խնդիր չկա։ Այսօր մեր խնդիրն է օգնել Ներքին գործերի նախարարությանը և մունիցիպալիտետների այլ ծառայություններին, որպեսզի հնարավոր լինի հասնել յուրաքանչյուր բնակավայր և օգնություն ցուցաբերել կոնկրետ ընտանիքների: Ըստ ընթացիկ առաջադրանքների՝ մեր մոբիլիզացված ուժերը լիովին բավարար են, թեև անհրաժեշտության դեպքում մի քանի ժամվա ընթացքում կկարողանանք մոբիլիզացնել լրացուցիչ ուժեր»,- ասել է փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։