Պաշտպանության ազգային ակադեմիայի կուրսանտները զինվորական երդում են տվել
Վրաստանի Դավիթ Աղմաշենեբելիի անվան պաշտպանության ազգային ակադեմիայի կուրսանտների պատրաստման գումարտակի նախնական մարտական պատրաստության 93 շրջանավարտ զինվորական երդում է տվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Պաշտպանության նախարարությունը։
Նրանց հաղորդմամբ՝ երդման արարողությունը տեղի է ունեցել պատմական Խերթվիսի ամրոցի շրջակայքում։ Պետական օրհներգի կատարումից հետո կուրսանտներն ու հրավիրված հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը։
Պաշտպանության ազգային ակադեմիայի ռեկտոր, բրիգադի գեներալ Մամիա Բալախաձեն շրջանավարտներին հաջողություն է մաղթել զինվորական կարիերայում։ Նա «պատվոգրեր» է հանձնել վաստակաշատ շրջանավարտներին ու հրահանգիչներին։
Նախնական մարտական պատրաստության դասընթացը ներառում էր տեսական և գործնական պարապմունքներ։ Հինգ շաբաթվա ընթացքում կուրսանտները զարգացրել են զինվորական սպա դառնալու համար անհրաժեշտ հմտություններ։