Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ միասին
Հայաստանի Հանրապետության վարչապետը կնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Թբիլիսիի օդանավակայանից Նիկոլ Փաշինյանը ուղևորվելու է կառաավրության վարչություն, որտեղ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ ունենալու է դեմ առ դեմ հանդիպում: Քիչ անց կանցկացվի երկու երկրների անդամների ընդլայնված հանդիպումը:
Մայիսի 30-31-ին պաշտոնական այցով Վրաստանում է գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ժամը 12:30-ին Վրաստանի և Հայաստանի վարչապետները հայտարարություններ են անելու ԶԼՄ-ների համար:
Պաշտոնական այցի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Այսօր արտաքին գործերի նախարարությունում անցկացվելու է Հայաստանի և Վրաստանի առաջին դիվանագետների հանդիպումը:
Ժամը 19:15-ին, Վրաստանի և Հայաստանի վարչապետները, Թբիլիսիի Սակրեբուլոյում ներկա են գտնվելու Հայաստանի հանրապետության անկախություն հռչակելու 100 ամյա հոբելյանին նվիրված ընդունելությանը, որից հետո Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին և ՀՀ պատվիրակության անդամներին հյուրընկալելու է պաշտոնական ընթրիքի:
Երկօրյա այցի ավարտին, Նիկոլ Փաշինյանը Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ միասին մեկնելու է Ջավախք և Ախալքալաքում հանդիպելու տեղի հայազգի բնակիչներին:
Վրաստանի վարապետը Վրաստանից Հայաստան է վերադառնալու ավտոմեքենայով: