Պարզ է, որ իսկապես հետևում ենք լարված ընտրություններին. Ռոս ՈՒիլսոն
Պարզ է, որ իսկապես հետևում ենք լարված ընտրություններին,-այս մասին Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Ռոս ՈՒիլսոնը հայտարարել է ՝ «արդար ընտրություններ», «բազմազգ Վրաստան» և «միջազգային թափանցիկություն Վրաստան» ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
«Չեմ ցանկանում խորը ներթափանցել երկրում գոյություն ունեցող քաղաքական պառակտման մեջ: Պարզ է, որ իսկապես հետևում ենք լարված ընտրություններին: Դեռ.ս շատ բան կա լուծելու: Գտնում եմ, որ ընտրությունների արդյունքը կլինի կարևոր պատկեր, որտեղ հասարակություն իր ընտրությամբ կասի սեփական ասելիքը»,-հայտարարել է ՈՒիլսոնը:
Նրա խոսքերով, քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության հիմնական մասերից մեկն է, որը Վրաստանի դրական կողմն է, ինչպես նաև այլ երկրների համար:
«ՈՒրախ եմ, որ այսօր արդար ընտրությունների գրասենյակում ինձ հնարավորություն տրվեց հանդիպել մի քանի ոչկառավարական կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք դիտելու են ընտրությունների ընթացքը: Հանդիպմանը զրուցել ենք ընտրությունների նշանակության մասին, որը օգնում է երկրի ժողովրդավարական զարգացմանը»,-ասել է ՈՒիլսոնը:
Դեսպանի պաշտոնակատարի հայտարարությամբ, նա ուշադիր հետևելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan