Պարտքի զրոյացման նախաձեռնությունը միանգամյա ակցիա է, սակայն շատ լավ հնարավորություն է քաղաքացիների համար. Կոբա Գվենետաձե
Ազգային բանկը ապաքաղաքական կազմակերպություն է և պարտքի զրոյացման նախաձեռնության գործընթացում նրա դերը երկու բիսնե-սուբյեկտի միջև գործարքի հետ կապված որոշակի խորհրդակցություն է,- այս մասին խորհրդարանական ֆինանսական-բյուջետային կոմիտեի նիստին Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն պատասխանել է պատգամավոր Ռոմա Գոցիրիձեին:
«Պարտքի զրոյացման նախաձեռնությունը միանգամյա ակցիա է, սակայն շատ լավ հնարավորություն է քաղաքացիների համար»,- հայտարարել է Գվենետաձեն:
Նրա մեկնաբանմամբ, պարտքի զրոյացման նախաձեռնությամբ, քաղաքացիների այս խմբին կտրվի հնարավորություն, պաշտոնապես ընդունվել աշխատանքի և էկոնոմիկայի զարգացման գործում ունենալ ներդրում: