Պարոն թրամփ մի քաշիր առյուծի պոչը. Իրանի նախագահ
Պարոն թրամփ մի քաշիր առյուծի պոչը. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ի առաջնորդին  նախազգուշացրել է, չշարունակել Իրանի դեմ թնամական քաղաքականությունը:

«Մի քաշիր առյուծի պոչը, հակառակ դեպքում կփոշմանես»,-հայտարարել է Իրանի նախագահը:

Սկզբում, Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ն դուրս է եկել 2015 թվականին Իրանի հետ ստորագրած այսպես կոչված միջուկային համաձայնագրից, որից հետո ընդլայնել է այդ երկրի դեմ պատժամիջոցները և կոչ է արել դաշնակիցներին հրաժարվել իրանական նավթի գնումից:

Ի պատասխան դրա, Իրանը սպառնացել է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան և արգելափակել Օրմուզի նեղուցով նավթի տարանցումը: Նշված նեղուցով իրականացվում է նավթի համաշխարհային արտահանման 20 տոկոսը: