Պարեկային ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել
Պարեկային ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման-պահպանման, իրացման նախապատրաստման և իրացման փորձի մեղադրանքով, ձերբակալել են 1997 թվականին ծնված Ֆ.Կ.-ին։

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ հանցագործությունները նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

«Իրավապահները, թմրամիջոցների հետ կապված հանցագործության մեղադրանքով ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ, ինչպես նաև նրա կողմից նշված վայրերից, հետագա իրացման նպատակով տեղադրված հինգ փաթեթով փաթեթավորված թմրամիջոց՝ «մեթադոն» են հայտնաբերել և առգրավել որպես ապացույց։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-260 պրիմա հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև 19-260 պրիմա հոդվածի 5-րդ և 4-րդ մասերով», – ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։