Պարեկային ոստիկանությունը Աջարիայում ձերբակալել է Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացու
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության Աջարիայի գլխավոր բաժնի և նույն վարչության գլխավոր քննչական բաժնի Աջարիայի քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են 1986 թվականին ծնված Թուրքիայի քաղաքացի Ս.Ք.-ին։
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Ս.Ք.-ն հետախուզվում էր Թուրքիայի Հանրապետության կողմից սեռական շահագործման/մարմնավաճառության մեղադրանքով։
Ըստ գերատեսչության, ձերբակալվածի նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։