Պարեկային ոստիկանության Թբիլիսիի սպասարկման կենտրոնը հունվարի 1-ից մինչև հունվարի 10-ը չի աշխատի
Պարեկային ոստիկանության Թբիլիսիի սպասարկման կենտրոնը 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 10-ը չի աշխատի,- ասվում է ՆԳՆ պարեկային ոստիկանության հաղորդագրության մեջ։
«ՆԳՆ Պարեկային ոստիկանության վարչության միասնական սպասարկման կենտրոնը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 10-ը արձակուրդների հայտարարման պատճառով Թբիլիսիի սպասարկման կենտրոնը չի աշխատի։
Ինչ վերաբերում է տուգանային ավտոկայանատեղից մեքենա դուրս բերելու ծառայությանը, ապա ծառայությունը շարունակաբար հասանելի կլինի Թբիլիսիի «112» ավտոկայանատեղիում,- նշել են պարեկային ծառայությունից։