Պարեկային ոստիկանության աշխատակցին ծեծելու համար ձերբակալված տղամարդուն խափանման միջոց է սահմանվել կալանք
Պարեկային ոստիկանության աշխատակցին ծեծելու համար ձերբակալված տղամարդուն խափանման միջոց է սահմանվել կալանքը:
Դատավոր Գերմանե Դադեշքելիանին բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը: Պաշտպանող կողմը նույնպես ամբողջությամբ կիսեց մեղադրող կողմի միջնորդությունը:
Փաստաբանի խոսքով, սա անվտանգության ապահովման օպտիմալ լուծում է, ինչպես մեղադրյալի, այնպես էլ իրեն շրջապատողների համար:
Պաշտպանությունը պահանջում է նաև դատաբժշկական փորձաքննության նշանակում:
Փաստաբան Թամար Թեդլիաշվիլին համարում է, որ իր պաշտպանյալին պարտադիր անհրաժեշտ է բուժում: Դատախազությունը 21 տարեկանից ցածր երիտասարդին մեղադրում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 11 տարի ժամկետով:
Մեղադրյալն ինքը մասամբ իրեն մեղավոր է ճանաչում: Նա արդեն ցուցմունք է տվել հետաքննությանը: Նրա հարցաքննությունը որոշ ժամանակ հնարավոր չէր՝ ծանր հոգեբանական վիճակի պատճառով: Դատավարությունը սկսվելու է օգոստոսի 20-ին: