Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ընկել է լուրջ անախորժության մեջ: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին, եղբոր հետ միասին փաստաթղթերի կեղծման մեղադրանքով ձերբակալել են Պարագվայում:
Աշխարհի 2002 թվականի չեմպիոնը, Պարագվայի էր ժամանել չորեքշաբթի օրը, բարեգործական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ոստիկանությունը խուզարկել է Ռոնալդինյոյի սենյակը և հայտնաբերել կեղծ փաստաթղթեր: Ֆուտբոլիստին և նրա եղբորը թույլ են տվել մնալ հյուրանոցում, սակայն նրանց գործող ընթանում է հետաքննություն: Նրանց հետ միասին ձերբակալվել է ևս մեկ տղամարդ: Ռոնալդինյոն պնդում է, որ նրանց խաբել է այդ տղամարդը և պետք է պատասխանատվության ենթարկվի, գրում է «ESPN»-ը:
Ռոնալդուն, ով հանդես է եկել «Պարի Սեն Ժերմեն», «Բարսելոնա» և «Միլան» ակումբներում, կարիերան ավարտել է 2015 թվականին: