Պետական անվտանգության ծառայությունը Ախմետայի մունիցիպալիտետում, Պանկիսիի կիրճի Օմալո գյուղում անցկացնում է հատուկ գործողություն:
Օմալո գյուղում մոբիլիզացված է ոստիկանությունը, փակված է գյուղ տանող ճանապարհը: Ընտանիքներից մեկում ընթանում է խուզարկություն:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, նախնական տեղեկությամբ, ձերբակալված է մեկ անձ: