Պանկիսի կիրճի Բիրկիանի գյուղում բնակելի տուն է այրվել
Պանկիսի կիրճի Բիրկիանի գյուղում բնակելի տուն է այրվել

Պանկիսի կիրճի Բիրկիանի գյուղում ուշ գիշերը այրվել է բնակելի տուն։

Տանը գտնվել է 17-ամյա դեռահաս, ով դեմքի շրջանում ստացած այրվածքներով տեղափոխվել է Թելավիի ռեֆերալ հիվանդանոց։

Դեպքի վայրում գործել են հրշեջ-փրկարարական խմբեր, սակայն տունը ամբողջությամբ այրվել է։

Հրդեհի հնարավոր պատճառ է նշվում էլեկտրագծերի անսարքությունը։ Դեպքի վերաբերյալ ընթանում է քննչական գործընթաց։