Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել

10:58, 08.06.2024

 

Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել. հայտնում է Ռոյթերսը։

Ոստիկանության և համալսարանի աղբյուրների համաձայն՝ հարձակվողը կրակ է բացել Պանամայի համալսարանի մասնաճյուղում, ինչի հետևանքով մի երիտասարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել, սակայն դեռ ոչ ոք ձերբակալված չէ։

Ինչպես գրում է Ռոյթերսը, Պանամայի դպրոցներում ու համալսարաններում կրակոցներ շատ հազվադեպ են լինում։

Նմանատիպ